ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանը կրում է հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի անունը: Մշտական ցուցադրության ժամանակային ընդգրկվածությունը մոտ 300 տարի է: Ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներում, որոնցից առաջին 2-ում      ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը: Թանգարանում ընդգրկված են միջնադարյան տաղերգու Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության և արվեստի երախտավորների ձեռագրերը, նամականիները, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ, հայկական սփյուռքին վերաբերող հարուստ փաստաթղթեր ու վավերագրեր:

 Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են շուրջ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է ‹‹Միջնադարից մինչև 20-րդ դար›› մշտական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ: Սրահների գունային ձևավորումը ևս ինքնանպատակ չէ: Գրականության 2 սրահներում իշխում է թանաքագույնը, իսկ թատրոնի և երաժշտարվեստի սրահներում` կարմրաշագանակագույնը /թատրոններում և համերգասրահներում առավել ընդունված գույները/:

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արամի փող. 1
          Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 52-06-11

Www www.gatmuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-շաբաթ` 11:00-17:00
          Կիրակի` 11:00-16:00
          Հունվարի 3-5՝ 12:00-17:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի