ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հայ գրականության մեջ բոլոր ժամանակներում անգերազանցելի բանաստեղծի և 20-րդ դարի տաղանդավոր մտածողի ու փիլիսոփայի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է այն բնակարանում, ուր ապրել է բանաստեղծն իր կարճատև կյանքի վերջին տարիներին: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր՝ կապված Չարենց-մարդու ու քաղաքացու, Չարենց- բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: Թանգարանի ‎ֆոնդերի քանակն անցնում է 17 հազարից: Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է չարենցյան լսումներ, ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոններ և այլն: Հուշային մասում իր առանձնակի տեղն ունի բանաստեղծի անձնական գրադարանը: Այսօր մեզ է հասել 1422 կտոր գիրք:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մաշտոցի պող. 17
          Երևան 0002, Հայաստան

Tel +374 10 53-55-94

Www www.facebook.com/charentsmuseum/

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝ 10:00 -17:00
          Կիրակի 10:00 -16:00
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի 

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանը փակ է՝
          30.12.2019 - 07.01.2020: