ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ՄԻՍՄԱ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ

ՄԻՍՄԱ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թ. մայիսի 14-ին: Գործարար տպագրության ոլորտում ընկերությունն ունի երկար տարիների աշխատանքային փորձ մասնավոր հատվածի և պետական համակարգի հետ՝ համարվելով հուսալի, վստահելի ու բարեխիղճ գործընկեր:

Նվիրված իր 15-ամյակին՝  2019 թ. մայիսի 14-ից ՄԻՍՄԱ ընկերությունը սկսեց ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ անվանումով նոր նախագիծ, որի նպատակն է նպաստել հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը:

ՄԻՍՄԱ ընկերությունը՝ կապելով հինն ու նորը, ստեղծել է Miskaryan heritage բրենդը և մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք, որը դառնում է ինտերիերի մի մասնիկը:

Առաջարկում ենք հին հայկական, գորգանախշ, զարդանախշ, ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, աքսեսուարներ, գոտիներ, խաղալիքներ և այլն: Miskaryan heritage բրենդի հատկապես ասեղնագործ բարձերը հաճելիորեն ընդունվեցին Հայաստանում, Սփյուռքում, ինչպես նաև արտերկրում օտարազգիների կողմից :

…Մենք էլ հպարտորեն շարունակում ենք մասնակցել հայկական մշակույթի զարգացանն ու ճանաչմանը…

Ունենք նաև մանկական, դեկորատիվ, տոնական, անվանական, ասեղնագործ ապրանքատեսակներ:

ՄԻՍՄԱ ընկերությունում Դուք կունենաք անվճար շրջայց գործարանում՝ 30 րոպե, ինչպես նաև կմասնակցեք հայկական զարդանախշերով ասեղնագործության վարպետաց դասին:  Ձեր կատարած ասեղնագործության նմուշը գեղեցիկ բացիկի տեսքով կարող եք Ձեզ հետ վերցնել որպես հուշանվեր:

Խանութից գնումներ կատարելու համար ևս Երևան Քարտի քարտապաններն ունեն առավելություններ՝ ցանկացած գնման համար տրամադրվում է 15% զեղչ:

 

Անվճար՝ Երևան Քարտով

Adress Հանրապետության 49, 7/1 
          ք. Երևան, Հայաստան

Tel +374 91 33-48-23

Www fb.com/misma.llc

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Ուրբաթ՝ 10:00-19:00
           Շաբաթ՝ 10:00-16:00

Close Հանգստյան օրեր
          Կիրակի