ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան: Շենքի հատակագիծը կրկնօրինակն է հայկական տաճարներից մեկի, իսկ շենքի վերին մասում վեր է խոյանում Մայր Հայաստան արձանը: Թանգարանում ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, պատերազմում խիզախած քաջ մարտիկների կյանքն ու գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների և գեներալների կյանքն ու գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անմահացած անուններն են: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին. ներկայացված է Հայաստանի Հանրապետության ազգային, Արցախի հերոսների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի շարունակությունն են կազմում հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը և տարբեր հերոսների, Մարշալ Բաղրամյանի ու ռուս սահմանապահների ծառուղիները:

Անվճար

Adress Ազատության պող. 2
          Երևան  0037, Հայաստան

Tel +374 10 20-14-00

Wwwwww.mayrhayastan.am


Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Ուրբաթ՝ 10:00-17:00
          Շաբաթ- Կիրակի՝ 10:00-15:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանը փակ է՝
          30.12.2019 - 07.01.2020: