ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Խորհուրդներ / ԵՐԵՎԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
Best time to visit yerevan

Երևան այցելելու լավագույն ժամանակն ամառն է: Այս եղանակին Դուք կարող եք լիարժեք վայելել երևանյան էքսկուրսիաները և ժամանցի վայրերը, ինչպես նաև կատարել գնումներ:

Եթե Դուք այնուամենայնիվ ցանկանում եք այցելել Երևան գարնանը և չեք նախընտրում անձրևային եղանակ, ապա խուսափեք ճանապարհորդել գարնան առաջին ամիսներին: Ձեզ համար առավել հարմար տարբերակ է ուշ գարունը, երբ քաղաքի բնությունը ծաղկում է:

Աշնանային Երևանը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր սիրում են մեղմ եղանակ: Այս եղանակին Երևանը հրաշալի տեսք ունի ծառերի դեղնակարմիր տերևների շնորհիվ: Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսվում է տերևաթափը:

Ձմռանը Երևան այցելողներն այն զբոսաշրջիկներն են, ովքեր սիրում են ցուրտ եղանակն ու ձյունը, նախընտրում են ձմեռային սպորտաձևերը կամ ուղղակի սիրում են ժամանակ անցկացնել նոր և խաղաղ միջավայրում: Անպայման այցելեք Ձմեռային այգի, և ձմեռն ու ձմեռային տոները իրական հեքիաթի կվերածվեն Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար: Երևանում այս եղանակին կարող եք չմուշկներով սահել ինչպես Ձմեռային այգու, այնպես էլ Կարապի լճի սահադաշտում:

Երևանը մի քաղաք է, ուր Դուք կարող եք այցելել բոլոր եղանակներին:

  • Ամենաջերմ ամիսը Հայաստանում՝ Օգոստոս
  • Ամենացուրտ ամիսը Հայաստանում՝  Հունվար
  • Ամենախոնավ ամիսը Հայաստանում՝ Մայիս
  • Ամենաչոր ամիսը Հայաստանում՝ Օգոստոս

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
52 USD