ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՆՈՅ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրով նախատեսված տարածքի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արտավազդ Թարխանյանը։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում և այլն) ներկայացնող ցուցասրահներով, հայտնում է Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ծրագրին նախորդել են Կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ:

Նախատեսվող տարածքի կառուցապատման էսքիզային լուծումները մշակվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից՝ ուսանողների մասնակցությամբ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները նույնպես իրականացվելու են համալսարանի ուժերով: Ներդրումային ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Աղբյուր ՝ panarmenian.net

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD