ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Երևանյան գունազարդ վազք 2018

2018 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին Երևանի Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա երևանյան ամենագունազարդ միջոցառումը՝ Yerevan Color Run-ը՝ Երևանյան գունազարդ վազքը: Այն անմոռանալի վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Սա վազք է, որտեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի. այն պարզապես միավորում է դրական մարդկանց և զվարճացնում Երևանի ու Հայաստանի բնակիչներին: Այս տարի Երևան քաղաքի ծննդյան 2800 ամյակի կապակցութամբ վազքուղու երկարությունը 5000 մետրի փոխարեն կլինի 2800 մետր: Վազքուղին առաջինը հաղթահարող երեք տղաները և աղջիկները կստանան նվեր փաթեթներ միջոցառման պաշտոնական հովանավոր՝ Yerevan Mall և հովանավորներ Oriflame ու Family Network ընկերությունների կողմից:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD