ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Հ. Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը

Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին հեղինակել է շուրջ 6000 կտավ: Նա հիմնականում պատկերել է ծովը՝ տարվա բոլոր եղանակներին և օրվա տարբեր ժամերին: Այվազովսկու գործերը վաճառվել են տարբեր աճուրդներում։ Այս անգամ նրա կտավները տեղ են գտել Christie's աճուրդի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի ցանկում: Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին, ներկայացված է լինելու 268 լոտ:

Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» նկարը գնահատվում է 400-600 հազար եվրո: Նկարիչն առաջին անգամ այցելել է Վենետիկ 1840-ի ամռանը, սակայն կտավը նա ստեղծել է ավելի ուշ՝ իր հիշողության շնորհիվ, փոխանցելով դրան վենետիկյան ոգին ու մթնոլորտը: Կտավը ստեղծվել է 1873 թվականին և գտնվել է Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի մեջ: Աճուրդի տունը հայտնել է, որ այն վերջին 2 տասնամյակում չի եղել արվեստի շուկայում և նշել, որ նկարի վաճառքից ստացված գումարը կուղղվի Նյու Յորքի Կոլումբիական համալսարանին:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD