ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Երևանը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում

Երևանը ամենաճանաչված քաղաքների հնգյակում է ռուս զբոսաշրջիկների շրջանում, հաղորդում է RoomGuru.ru հյուրանոցների որոնողական համակարգը` ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ 
Վարկանիշը կազմվել է 2016 թ.–ի հունվարի 1–ից հուլիսի 31–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և բնակարանների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա։ 
RoomGuru.ru-ի տվյալներով, Հայաստանի մայրաքաղաք ռուսները այցելում են միջինը երկու օրով և հյուրանոցում օրական վճարում են 2,6 հազար ռուբլի, իսկ ԱՊՀ-ի քաղաքներում (3 օր)` 2,9 հազար ռուբլի: Արձակուրդի ընթացքում բնակության համար ամենաէժան քաղաքը Բիշքեկն է (օրական 1,9 հազար ռուբլի), ամենաթանկը` Աստանան (3,5 հազար ռուբլի):
2016 թ.-ին ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենաճանաչված քաղաքների տասնյակում ներառվել են Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը, Վիտեբսկը և Քիշնևը:
RoomGuru.ru–ն (HotelsCombined), World Travel Awards–ի տվյալներով, ճանաչվել է հյուրանոցների լավագույն որոնողական համակարգը վերջին երեք տարվա ընթացքում: 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD