ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ “GREEN APPLE TRAVEL & TOURISM” ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում “Green Apple Travel & Tourism” զբոսաշրջային ուղղությունների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունը, որը հիմնադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, և մասնագիտացված է կորպորատիվ հաճախորդներին ու զբոսաշրջիկներին տուրիստական ծառայությունների տրամադրման գործում:

Զբոսաշրջության ոլորտում բազմամյա հաջողակ աշխատանքի ընթացքում նրանք ձեռք են բերել սեփական հաճախորդներին լավագույն ծառայությունների տրամադրման մեծարժեք փորձ: Նրանք կազմակերպում են ինչպես խմբային, գործնական, այնպես էլ ցանկացած ուղղությամբ անհատական ուղևորություններ:

“Green Apple Travel & Tourism” ընկերության գործունեության ոլորտն համարվում է Ռուսաստան, ԱՊՀ կամ եվրոպական երկրներ այցելել ցանկացող հաճախորդներին տուրիստական արդյունավետ լուծումների տրամադրումը: Արհեստավարժ հմտություններին տիրապետումը, մեծագույն փորձը և տեղական շուկայի խորը ուսումնասիրումը հնարավորություն են ընձեռում արդյունավետորեն սպասարկել հաճախորդներին և նրանց ուղևորությունը դարձնել առավելագույնս հարմարավետ:

“Green Apple Travel & Tourism” ընկերությունն առաջարկում է ցանկացած վայրի ընտրությանը համապատասխան տուրիստական լուծումներ՝ շեշտադրելով Ռուսաստանը, ԱՊՀ երկրները և Եվրոպան:

“GreenAppleTravel & Tourism” ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  • Վիզայի տրամադրման աջակցություն,
  • Բնակության վայրի ամրագրում,
  • Ավիատոմսերի ամրագրում (հանդիսանում է IATA- իհավատարմագրված գործակալ),
  • Տրանսֆեր օդանավակայանից,
  • Էքսկուրսիաներ,
  • Նախանշված վայրում թարգմանչի ծառայություն,
  • Մուտքի վիզա ԱՄԷ, բնակության վայրի և ավիատոմսերի ամրագրում:

«Երևան Քարտ» քաղաքային զբոսաշրջային ծրագիրն այս տարի սկսում է “Green Apple Travel & Tourism” ընկերության հետ իր համատեղ աշխատանքը: Կազմակերպությունների համագործակցության շնորհիվ Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հեշտորեն ստանալ մուտքի արտոնագիր՝ վիզա, և լավագույն հանգիստն անցկացնել Հայաստանում:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD