ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԻԿՐՈԱՐՎԵՍՏ ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ ԾՐԱԳՐԻ ԱՆԴԱՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի Տեր-Ղազարյանների միկրոարվեստ թանգարանը միացել է Երևան Քարտ քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրին: Այսուհետ Երևան Քարտի քարտապանները, ի լրումն քաղաքի մյուս թանգարանների, ունեն նաև նշված թանգարանի անվճար մուտքի հնարավորություն:

Տեր-Ղազարյանների միկրոարվեստ թանգարանում կարող եք ծանոթանալ հայ միկրոքանդակագործներ Տեր-Ղազարյանների գլուխգործոցներին՝ սկսած Էդուարդ Տեր-Ղազարյան պապի անգերազանցելի ստեղծագործություններից մինչև նրա անվանակից թոռանը փոխանցված յուրահատուկ արվեստի գաղտնիքների կիրառմամբ ստեղծված աշխատանքները:

Մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի (1923- 2012 թթ) անզեն աչքով անտեսանելի աշխատանքները բազմիցս զարմացրել են ամբողջ աշխարհին իրենց եզակիությամբ և կատարելությամբ:  

Թանգարանի այցելուները կծանոթանան Էդուարդ Տեր-Ղազարյանի՝ նաև որպես երաժիշտ, երաժշտական գործիքների վարպետ-նորարար, ծաղրանկարիչ և գյուտարար տեսակին:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD