ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ

Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում: 2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից. hիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: 2018 թվականին Իսրայելից այցելությունների թիվը կազմել է 112 զբոսաշրջիկ: Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումներին մասնակցելու համար կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են՝ Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը: 2019 թվականի ընթացքում Արցախում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD