ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր կհայտնվեն

Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր (տեղեկատուներ) կհայտնվեն: Համապատասխան հարցը քննարկվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տրանսպորտի և կապի, ԱԳ, Մշակույթի նախարարությունների, ՊԵԿ, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագրվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում: Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:

Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը:

Աղբյուրը՝ PanArmenian.net

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD