ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ԻՐԱՆՈՒՄ

Ըստ իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կանցկացվի Հայաստանի մշակույթի շաբաթ, որն ուղղված կլինի երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Միջոցառումների իրականացումը ևս մեկ անգամ կհաստատի իրանցի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հաջողվածությունը: Այն հանդիսանում է Հայաստանի և Իրանի համատեղ աշխատանքը: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում հայ դերասանների մասնակցությամբ: «Եվան» պատմում է 34-ամյա մի կնոջ մասին, որը մեղադրվել է ամուսնու սպանության մեջ ու դիմել փախուստի՝ դստերը պաշտպանելու համար:

Կարևոր է այն փաստը, որ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը 2018 թվականին «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ճանաչվել է լավագույնը:

Մշակութային շաբաթվա կազմակերպիչները հայտնել են, որ սույն թվականի ամռանը Թեհրան և Թավրիզ քաղաքներում տեղի կունենան համերգներ՝ նվիրված հայտնի հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD