ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Pagan celebrations in armenia

Վարդավառը ամենահիշարժան տոներից մեկն է, որի ժամանակ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում: Այս տոնը նշվում է Սուրբ Զատիկին հաջորդող 98-րդ օրը (կիրակի): Հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո աստվածուհուն՝ Աստղիկին: Ըստ հնագույն լեգենդի՝ Աստղիկը վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով սեր էր սփռում հայոց աշխարհում: Իսկ աստվածուհու սիրեցյալը՝ քաջության և արևի աստված Վահագնը, հաղթելով վիշապին և նրա ձեռքից ազատելով Աստղիկին, մարդկանց օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում:  Այստեղից էլ ծագում է տոնի անվանումը՝ Վարդ և Վառ, որը բառացի նշանակում է ջրով օծված:

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Այն առաջին անգամ նշել են Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը: Այս օրը Դուք կտեսնեք հազարավոր նորապսակներ, որոնք թռնում են կրակի վրայով: Այս տոնը նշում են փետրվարի 13-ին: Տյառնընդառաջն ունի հեթանոսական ծագում, այն խորհրդանշել է գարնանամուտը: Նախաքրիստոնեական Հայաստանում Տյառնընդառաջն արևի, կրակի պաշտամունքի տոնն էր:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
52 USD