ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ԲԼՈԳԵՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Քարտը հետաքրքրիր կլինի այն մարդկանց, ովքեր պլանավորում են մնալ Հայաստանում ավելի երկար ժամանակ և չեն ցանկանում վճարել թանգարանների, էքսկուրսիաների համար առանձին-առանձին: Վճարելով մեկ անգամ` զբոսաշրջիկը հնարավորություն է ստանում անվճար այցելել թանգարաններ, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարող եք ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից: Ներկայումս ‹‹Երևան քարտ›› համակարգն իր հաճախորդներին առաջարկում է չորս տեսակի քարտ՝ 1 օր – 24 ժամ, 2 օր – 48 ժամ, 3 օր – 72 ժամ և Անժամկետ քարտ (Unlimited time), որը վավեր է ակտիվացումից 12 ամսվա ընթացքում (արժեքները 29 – 51 ԱՄՆ դոլար):

Քարտը կարող եք գնել առցանց կամ ավանդական եղանակով քաղաքում և օդանավակայանում գործող վաճառքակետերից: Երևան Քարտի փաթեթում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 24-ժամյա տեղեկատվական ծառայություն: Կարող եք նաև ներբեռնել Երևան Քարտի բջջային հավելվածը զբոսաշրջային վայրերի մասին մեկ հարթակի օգնությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար:

Շնորհակալ ենք yrofthemonkey.com Երևան Քարտի մասին բովանդակալից հոդվածի համար:

Կարդացե՛ք այլ խորհուրդների մասին այստեղ՝ https://yrofthemonkey.com/armenia-travel-tips/

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD