ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՄԱՏՉԵԼԻ ԱՎԻԱՏՈՄՍԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ. RYANAIR- Ը և WIZZ AIR-Ը ՍԿՍՈՒՄ ԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

Հայաստանն արդեն ավելի հասանելի է: Գնեք ամենամատչելի ավիատոմսերն առցանց և պլանավորեք ձեր հանգիստը Հայաստանում:

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն ապրիլից թռիչքներ կիրականացնի Երևանից: Ընկերության ինքնաթիռները Երևանից կմեկնեն Ավստրիայի ու Լիտվայի մայրաքաղաքներ՝ Վիեննա ու Վիլնյուս: Wizz Air-ը պաշտոնապես հայաստանյան շուկա մուտք գործած 2-րդ լոուքոսթն է: Արդեն հունվարից իռլանդական Ryanair-ի ինքնաթիռները Երևանից կթռչեն Հռոմ ու Միլան, ամռանից էլ նույն ընկերությունը Գյումրիից ուղևորներին կտեղափոխի Բեռլին ու Մեմինգեն:

Ավիաընկերությունների մուտքը շուկա գնահատվում է որպես առանցքային նշանակության համագործակցություն, ինչի շնորհիվ նկատելի կզարգանա զբոսաշրջությունը:

Ընդամենը 30 եվրոյով Դուք կարող եք գնել ավիատոմս դեպի Երևան: Եվս 25 եվրո արժողությամբ Երևան Քարտը (պաշտոնական զբոսաշրջային քարտը) Ձեզ հնարավորություն կտա բացահայտել աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, մասնակցել անվճար էքսկուրսիաներին, այցելել թանգարաններ, օգտվել անվճար տրանսֆերից կամ ուղղակի առանց հավելյալ ծախսերի վայելել ձեր հանգիստը: Դե ինչ, սկսեք Ձեր ամրագրումները և պլանավորեք Ձեր լավագույն ճանապարհորդությունը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD