ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՛՛The New York Review՛՛ ամերիկյան ամսագիրը ներկայացրել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2018թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսը: Ամերիկյան ՛՛The New York Review՛՛ ամսագրի  կայքէջում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի «Հայաստան» (ARMENIA! ) խորագրով ցուցահանդեսին` ներկայացնելով հայկական մշակույթը, արվեստը, կերպարվեստը, քանդակագործությունն ու ճարտարապետությունը: Ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Այնտեղ ներկայացված է հայ քրիստոնեական արվեստը՝ 4-17-րդ դարերում, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային մշակութային ժառանգության մեջ:

Թանգարանի կենտրոնում տեղադրված է 9-րդ դարի Սևանավանքի մի խաչքար, և հնչում է հայկական եկեղեցական երաժշտություն: Հեղինակի խոսքով Մետրոպոլիտեն թանգարանի կուրատոր Էլեն Էվանսն անձամբ է ժամանել Հայաստան և Լոռվա բերդից (12-րդ դար) մոտ կես տոննա կշռով խաչքար տարել` ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով: Ըստ Ալհադեֆի` ցուցահանդեսում ներկայացված հայկական ճարտարապետության ամենաուշագրավ նմուշներից են համարվում 50-150 սմ բարձրություն ունեցող մանրանկարչական քանդակները՝ բերված 5-րդ դարի հայոց մայրաքաղաք Վաղարշապատից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և այլ եկեղեցիներից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից և Հայաստանի պատմության թանգարանից:

 ՛՛Armenia!՛՛ ցուցահանդեսն իր տեսակի մեջ առաջինն է, որ ուսումնասիրում է հայկական մշակույթն համաշխարհային համատեքստում: Ներկայացված գրեթե 140 նմուշների շարքում են միջնադարյան անվանի գրիչ-մանրանկարիչների ձեռքով ստեղծված նկարազարդ ձեռագրեր, հնատիպ գրքեր, խաչքարեր, մասունքներ, պահարաններ, թանկարժեք գործվածքեղեն և զարդեր, եկեղեցու մոդելներ, մանրանկարչական քանդակներ և եկեղեցական պարագաներ, որոնց միջոցով ցույց է տրվում, թե ինչպես է զարգացել հայկական քրիստոնեական մշակույթը՝ աշխարհասփյուռ հայկական համայնքներում պահպանելով ազգային ինքնությունը:

Իր նախադեպը չունեցող «Հայաստան» ցուցահանդեսը Մետրոպոլիտենում բաց է լինելու մինչև 2019 թ. հունվարի 13-ը:  

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD