ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող վնասված ձեռագրերն առաջիկայում վերականգնման կենթարկվեն Մատենադարանում՝ հայ մասնագետների կողմից:

2018 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Մատենադարանի մասնագետները կազմակերպեցին մեկշաբաթյա դասընթաց՝ Լիբանանից և Սիրիայից Հայաստան եկած հին ձեռագրերի 9 վերականգնողների որակավորման բարձրացման և գիտելիքների խորացման նպատակով: Նշված ծրագրի հիման վրա այժմ իրականացվելու է ավելի խոշոր ծրագիր: Այս անգամ Հայաստան կբերվեն վերջին տարիներին Սիրիայում, Իրաքում մեծապես վնասված մշակութային արժեքները՝ վերականգնման նպատակով: Դրանք առանձին խմբաքանակներով կբերվեն Հայաստան, կվերականգնվեն և ապա նորից ետ կվերադարձվեն: Այսպիսով, նախատեսվում է, որ Մատենադարանը հետագայում դառնա ձեռագրերի վերականգնման տարածաշրջանային կենտրոն:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD